Քոչարյանի գործով դատախազի բացարկի միջնորդությունը մերժվել է

Քոչարյանի գործով դատախազի բացարկի միջնորդությունը մերժվել է

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությունը, հաղորդում է Panorama.am-ը:

Նախորդ դատական նիստին միջնորդություն ներկայացրել էր Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Միջնորդությանը միացել էին մեղադրյալների մյուս պաշտպանները ևս: Նոյեմբերի 19-ին Պետրոսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Տուժող կողմի ներկայացուցիչները և դատախազությունը առարկել էին միջնորդությունը, միջնորդության առարկությանը և հնչած գնահատականներին այնուհետև անդրադարձել էր Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---