Ոստիկանությունը երեխաների ապօրինի որդեգրման՝ 10 տարվա վաղեմության դեպքեր է բացահայտել (վիդեո) 19 նոյեմբերի 2019 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունն օտարերկրյա որդեգրումների բնագավառում իրավախախտումների 10 տարվա վաղեմության դեպքեր է բացահայտել, մասնավորապես՝ տարբեր պաշտոնյաների կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում առերևույթ հանցագործությունների ու օրենքի կոպիտ խախտումների։ Որոշ դեպքեր ներկայացված են տեսանյութում՝ առանց ամբողջական հանգամանքները նշելու։ Դրանցից մեկի պարագայում, օրինակ, դեռևս 2009-ին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ի մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու համար օգտագործել են այդ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ իրավապագներին տվյալ ծնողը բացատրությամբ հայտնել է, որ երբևէ նման գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Պարզվել է, որ այդ փաստաթղթի օգտագործմամբ կազմակերպվել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։ Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանությունում քրգործ է հարուցվել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |