Մխիթարյան. Ես զբոսաշրջիկի կարգավիճակով չեմ Հռոմում

Մխիթարյան. Ես զբոսաշրջիկի կարգավիճակով չեմ Հռոմում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Four Four Two-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը Հռոմ է եկել ոչ որպես զբոսաշրջիկ, այլ միացել է իտալացիներին, որպեսզի օգնի նրանց ավելի բարձր արդյունքների հասնել: Ֆուտբոլիստը նաև ասել է, որ լավ է զգում իրեն Հռոմում, քանի որ իտալացիները նման են հայերին:

30-ամյա ֆուտբոլիստը, որը պատրաստվում է թիմ վերադառնալ վնասվածքից հետո, ասել է որ պատրաստ է իր ավանդը բերել խաղին:

«Այստեղ հրաշալի է: Քաղաքն ու ակումբը հարուստ պատմություն ունեն»,-ասել է նա բրիտանական հանդեսին, ասվում է ակումբի պաշտոնական կայքում:

«Եղանակը նման է Հայաստանի եղանակին, որտեղ մենք տարվա մեջ 300 արևոտ օր ունենք: Իսկ իտալացիները նման են հայերին՝ ուրախ, հումորի զգացումով, նմանատիպ մտածելակերպով: Այնպես որ, ես ինձ այստեղ լավ եմ զգում: Սակայն, անշուշտ, ես զբոսաշրջիկի կարգավիճակով չեմ այստեղ: Ես եկել եմ օգնելու «Ռոմային» ավելի բարձր արդյունքներ գրանցել»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---