ՎԶԵԲ. Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6%-ով, կայուն աճ կա20 նոյեմբերի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - 2019-ին Հայաստանին հաջողվել է պահպանել համախառն ներքին արդյունքի կայուն աճ՝ չնայած հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Այս մասին ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նոր զեկույցում՝ հավելելով, որ ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6%-ով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նշվում է, որ հանքարդյունաբերության անկումն առաջացրել է նաև արտահանման աճի որոշակի դանդաղում: Միևնույն ժամանակ, արտերկրից դեպի Հայաստան ներմուծումն աճել է 16%-ով: Չնայած դրան՝ 2019-ին Հայաստանի դրամի փոխարժեքը մնացել է կայուն, իսկ սղաճը նվազել է 2.5-1.7%-ով: Զեկույցի համաձայն՝ Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունն է ոչ ինքնին բարձր տնտեսական աճը, այլ դրա արտացոլումը քաղաքացիների իրական կյանքի որակի բարելավման վրա: Պետական կառավարման ոլորտի բարելավումը, կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտների խթանումը միտված են ապահովելու Հայաստանում կայուն աճ: Զեկույցի համաձայն՝ Վրաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 4.5 % աճ և ավելի քան 4 % սղաճ, իսկ Ադրբեջանում և՛ ՀՆԱ-ի աճը, և՛ սղաճն ընթացող տարում կազմելու են 2.8%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |