Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլ են անում. Միացել են ԿԳՄՍՆ դիմաց նստացույցին20 նոյեմբերի 2019 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել և երթով շարժվում են՝ միանալու ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց հայտարարած երիտասարդներին և ուսանողներին։ «Դեմ ենք, որ ոտնահարեն մեր կարևորագույն արժեքները, ուզում ենք կոչ անենք հասարակությանը, որ անտարբեր չանցնեն։ Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև հասնենք մեր ուզածին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հյուսիսային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Անի Ալեքսանյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա հավելել է, որ Հյուսիսային համալսարանի ուսանողները պատրաստակամ են մինչև վերջ կանգնել Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների կողքին: ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ մի քանի օր է դասադուլ են անում՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:Ուսանողները և դասախոսները դժգոհ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծից, ըստ որի՝ բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու: Նոյեմբերի 18-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել էր դասախոսների հետ՝ քննարկելու օրենքի նոր նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն, ըստ դասախոսների, հանդիպումը կառուցողական չէր, իսկ վերաբերմունքը հեգնախառն էր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |