2008թ. իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչքան խոցելի է ամբողջ տարածաշրջանը

PanARMENIAN.Net - Իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչքան խոցելի է ամբողջ տարածաշրջանը: Այդ մասին գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Վրաստանը չափազանց կար-որ է մեզ համար, քանի որ մեր երկրի արտաքին առ-տրի 70 %-ից ավելին անցնում է այդ երկրի տարածքով: Այնտեղ բնակվում են 350 000 հայեր: Միաժամանակ մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք: Մեզ համար կար-որ էր ներդաշնակեցնել այս երկու տարբեր պարտավորությունները, ինչը, կարծում եմ, մեզ հաջողվեց: Մենք Վրաստանի հետ տարբեր սկզբունքային խնդիրների վերաբերյալ ունենք տարբեր մոտեցումներ, սակայն, բնականաբար, խուսափել ենք այն ամենից, ինչը կարող էր որպես թշնամանք դիտվել: Եվ չնայած պատերազմի հետ-անքով տարածաշրջանում տեղի ունեցած բազմաթիվ փոփոխություններին, փառք աստծո, կարող եմ ասել, որ հայ-վրացական - հայ-ռուսական հարաբերությունները դրանից չեն տուժել»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---