ԱԱԾ. Իրանի քաղաքացին փորձել է մաքսանենգությամբ թմրամիջոց ներկրել

ԱԱԾ. Իրանի քաղաքացին փորձել է մաքսանենգությամբ թմրամիջոց ներկրել

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց ներկրելու համար: Այս մասին հաղոդրում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ Իրանի քաղաքացին բերման է ենթարկվել 2019թ նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո «Մեղրի» մաքսային կետով, Թեհրան-Երևան երթուղային ավտոբուսով Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայան ժամանելուց հետո:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ է հարուցվել: Բերման ենթարկված օտարերկրացին ձերբակալվել է, ստացվել են նաև փաստական տվյալներ՝ նրա կողմից նախկինում թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներկրելու և դրանց իրացմամբ զբաղվելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---