ՊԵԿ-ն առաջարկում է կառույցի ղեկավարին և մի շարք այլ ծառայողների զենք կրելու իրավունք տալ

ՊԵԿ-ն առաջարկում է կառույցի ղեկավարին և մի շարք այլ ծառայողների զենք կրելու իրավունք տալ

PanARMENIAN.Net - ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է մաքսային և հարկային ծառայություններում զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող ծառայողների պաշտոնների ցանկը:

Ըստ նախագծի՝ նշված ցանկից զենք կրելու իրավունք կունենան՝ ՊԵԿ նախագահը, ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ գլխավոր քարտուղարը, վարչության պետերը, վարչության պետի տեղակալները, բաժինների, բաժանմունքների և հերթափոխերի պետերը, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ծառայողները, ներքին անվտանգության վարչության ծառայողները, մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողներ և քննչական վարչության ծառայողները:

ՊԵԿ-ը ցանկանում է ՀՀ կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող 400 միավոր զենք և զինամթերք:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---