Հայաստանի պաշտպանության նախարարը երկօրյա այցով մեկնում է Վրաստան

PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի Հանրապետության վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլու, պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու, արտաքին գործերի նախարար Եկատերինա Տկեշելաշվիլու, Խորհրդարանի` պաշտպանության - անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գեորգի Տարգամաձեի հետ:



Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի նա- «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դնելու Վրաստանի անկախության, տարածքային ամբողջականության - միասնության համար ընկած հերոսների հուշահամալիրին, ապա -` Սվետիցխովելի տաճար: Իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանատանը պատվիրակությունը հանդիպում կունենա Վրաստանում Հայաստանի արտակարգ - լիազոր դեսպան Գ.Սիլվանյանի հետ:



Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---