Երթուղայինի վարորդը սպառնացել է կտրել դերասանի կոկորդը, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երթուղայինի վարորդը սպառնացել է կտրել դերասանի կոկորդը, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

PanARMENIAN.Net - Դերասան Արտյոմ Կարապետյանի` իրեն սպառնալու մասին տեսանյութի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:

Արտյոմ Կարապետյանը նոյեմբերի 19-ին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշում էր, թե երթուղայինի մի վարորդ սպառնացել է կտրել իր կոկորդը: Դերասանի խոսքով՝ վարորդը մեքենայից դուրս է բերել տարբեր գործիքներ, դանակ, որոնցով սպառնացել է իրեն:

«Օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի խլնքոտ, թարախակալած գազելի շոֆեր իր սալոնից դանակ, խանչալ, չափաջաղ հանի ու ուզի՝ իմ վիզը կտրի, ոչ ավելի, ոչ պակաս՝ կնոջս աչքի առաջ»,- ասել է դերասանը՝ հայտնելով, որ ինքնը պատրաստվում հոգալ իր անվտանգության մասին՝ այսուհետ իր հետ կրելով մեծ դանակ:

Միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում պատմել է նաև դերասան Սերգեյ Դանիելյանը: «Երեկ նա ճանապարհին մեկին նկատողություն է անում, որ նա շատ վատ բան արեց, և քիչ էր մնում Արտյոմն իրեն վրաերթի ենթարկեր: Հետո բոլոլա է սկսվում, էդ «ԳԱԶԵԼ»-ի վարորդը դանակ է հանում: Լավ է, որ լուրջ բան չեղավ: Մենք գնացինք ոստիկանություն և այսօրվա տերմինաբանությամբ ասած «գործ տվեցինք»,-ասել է Դանիելյանը:

Նույն տեսանյութում Կարապետյանը նշում է, որ ոստիկաններն արդեն փնտրում են երթուղայինի վարորդին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---