Դավիթ Բեկի վրա հանդիպակաց դուրս եկած BMW-ն մասնատվել է. 1 զոհ կա (վիդեո)

Դավիթ Բեկի վրա հանդիպակաց դուրս եկած BMW-ն մասնատվել է. 1 զոհ կա

PanARMENIAN.Net - Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ավտովթարից 1 մարդ տեղում մահացել է ևս 1-ը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է ԶԻԼ մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով BMW-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---