Արդյո՞ք Ստամբուլում կկայանա Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը պետք է կայանա մինչեւ այս տարվա վերջը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը: Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է Թուրքիայի այդ առաջարկը գնահատել որպես իրենից նախաձեռնությունը խլելու փորձ, դիվանագետը պատասխանել է, որ Մոսկվայի եւ Անկարայի դիրքերն այդ հարցում համընկնում են: «Մենք ցանկանում ենք լուծել այդ հակամարտությունը: Ով կարող է այն լուծել, նա էլ թող լուծի, իսկ մենք կօգնենք նրան»,- ընդգծել է Հուլուսի Կըլըչը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:



Նախորդ շաբաթ որոշ թուրքական ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հանդես է եկել մոտ ապագայում Ստամբուլում Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ գագաթաժողովի կազմակերպման նախաձեռնությամբ: Իր մտադրության մասին Թուրքիայի նախագահը հայտնել է Իլհամ Ալիեւի` Անկարա կատարած այցի ժամանակ, եւ, ինչպես հաղորդում են դիվանագիտական աղբյուրները, Ադրբեջանի ղեկավարն արդեն տվել է իր համաձայնությունը հանդիպման անցկացման համար: Նույն աղբյուրների հաղորդմամբ եռակողմ հանդիպման հստակ տեղն ու ամսաթիվը դեռ որոշված չեն, բայց սպասվում է, որ այն կկայանա մի քանի ամսվա ընթացքում:



Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը հայտնել է, որ Անկարան չի ծրագրում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի եռակողմ հանդիպման կազմակերպում: Նրա խոսքերով, որոշ ԶԼՄ-ներրի կողմից տարածված տեղեկատվությունը հեռու է իրականությունից: «Իհարկե, մենք ողջունելու ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այցերը: Բայց եռակողմ հանդիպման նախապատրաստման վերաբերյալ ոչ մի ծրագրեր ներկա պահին չկան»,- նշել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---