Շվեյցարիայի նախագահ. Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ պետք է զբաղվեն պատմաբանները, սակայն նրա ժխտումը պետք է պատժվի

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի նախագահ Պասկալ Քուշպենն Անկարա կատարած այցի շրջանակներում սատարեց Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրության համար պատմաբանների հանձնաժողով կազմելու Թուրքիայի նախաձեռնությանը: Նրա խոսքերով, պատմության իրադարձությունների ուսումնասիրությամբ պետք է զբաղվեն բացառապես պատմաբանները: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ մամլո ասուլիսում Քուշպենը նշել է նաեւ, որ հավանություն է տալիս Շվեյցարիայում ընդունված օրենքին, որով պատիժ է սահմանված Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի ժխտման համար: Ըստ Շվեյցարիայի նախագահի, այս օրենքն ընդունվել է 20 տարի առաջ Հոլոքոսթի ժխտման համար պատժելու նպատակով եւ շվեյցարացի դատավորները կարող են այս օրենքը կիրառել նաեւ այլ դեպքերում, հաղորդում է թուրքական Today`s Zaman թերթը:



2003թ. Շվեյցարիայի խորհրդարանի Ստորին պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչն էլ լարվածության պատճառ հանդիսացավ Բեռնի ու Անկարայի միջեւ: Անցյալ տարի Հայոց ցեղասպանության ուրացման համար Շվեյցարիայում դատապարտվել է Թուրքական աշխատավորական կուսացության առաջնորդ Դողու Փերինչեկը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---