Ավելի քան 60 բժիշկ կարծում է, որ Ասանժի կյանքը բանտում վտանգված է25 նոյեմբերի 2019 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 60 բժիշկ կարծում է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կյանքը բանտում վտանգված է: Բժիշկները Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Փրիթի Փաթելին ուղղված նամակում զգուշացրել են, որ կալանավայրում գտնվող Ասանժը շտապ բժշկական և հոգեբանական օգնության կարիք ունի: Ըստ 8 երկրների բժիշկների, Ասանժին հարկավոր է բանտից տեղափոխել համալսարանական կլինիկա: Կան «իրական մտավախություններ», որ բանտում Ասանժը «կարող է մահանալ», ասվում է նամակում, գրում է Deutsche Welle-ն: «Բժշկական տեսակետից իրավիճակն անհետաձգելի է: Չի կարելի ժամանակ կորցնել»,-ասել են բժիշկները՝ կասկած հայտնելով, որ 48-ամյա Ասանժի առողջական վիճակը թույլ կտա նրան մասնակցել ԱՄՆ-ից նրա արտահանձնման հարցման շուրջ լսումներին: Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացված 18 կետով: Ջուլիան Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ին Լոնդոնում: Ասանժն Էկվադորի դեսպանատնից դուրս չէր եկել 2012 թվականից, քաղաքական ապաստան ստանալով Շվեդիայում 2 կանանց կողմից բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվելուց հետո։ Ասանժը չէր ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ քրգործն ընդամենը միջոց է նրան ձերբակալելու ու ԱՄՆ արտահանձնելու համար։ 7 տարվա ընթացքում Էկվադորի դեսպանատան աշխատակիցների ու Ասանժի հարաբերությունները լրջորեն փչացել էին։ Դիվանագենտները բողոքում էին Ասանժի փնթիությունից ու բարդ բնավորությունից, 2017-ին նրան արգելել էին հաղորդակցվել աշխարհի հետ։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |