Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է միջնորդ հանդիսանալ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտության կարգավորման հարցում, որի հիմքում ընկած է միջուկային ծրագիրը զարգացնելու Թեհրանի ձգտումը: «Մենք պատրաստ ենք համագործակցության: Կարծում եմ, որ այս հարցում մենք կարող ենք օգտակար լինել: Անկարայում անհանգստությամբ են հետեւում իրանա-ամերիկյան հարաբերություններին: Մենք հանդես ենք գալիս բոլոր հարցերը բանակցությունների սեղանի շուրջ լուծելու օգտին: Պատերազմներն երբեք խնդիրները լուծելու միջոց չեն,-նշել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



1979թ. ի վեր ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները: Ներկայումս ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը փակի իր միջուկային ծրագիրը, որին պաշտոնական Թեհրանը մերժել է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---