Անանյան. ՀՀ-ն առաջարկում է Վրաստանին և ԵՏՄ-ին նույն էլեկտրոնային կնիքներից օգտվել25 նոյեմբերի 2019 - 16:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն առաջարկում է Վրաստանին և ԵՏՄ-ին նույն էլեկտրոնային կնիքներից օգտվել: Այդ մասին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է խորհրդարանում՝ խոսելով այն մասին, թե ինչ է արվում, որպեսզի սահմանին ֆիտոսանիտարական լաբորատորիայի հետ կապված խնդիրները լուծվեն, որպեսզի հայաստանյան լաբորատորիաներում տրված հավաստագրերը գործող լինեն թե´ Վրաստանում, թե´ ԵՏՄ տարածքում: «Մեր նպատակն է ԵՏՄ շրջանակում ապրանքների հետագծելիության ամբողջ ցիկլն ապահովելու համար էլեկտրոնային կնիքներ օգտագործել: Եթե մինևնույն էլեկտրոնային կնիքների կամ պլոմբների կիրառման պրակտիկա ունենանք թե Վրաստանի, թե ԵՏՄ երկների հետ, այդ դեպքում ՀՀ-ից դուրս եկած բեռն անարգել Վրաստանի տարածքով կմտնի ՌԴ-ի տարածք՝ առանց որևէ լրացուցիչ վերահսկողության գործընթացների ենթարկվելու»,- ասել է Դավիթ Անանյանը, հայտնում է Shantnews.am-ը: Նա հավելել է, որ «Սպայկայի» օրինակից ելնելով՝ նախորդ շաբաթ Երևանում կազմակերպված տարածաշրջանային ֆորումի շրջանակներում վրացի գործընկերների հետ համաձայնագիր են կնքել մաքսային տեղեկատվության փոխանակման վերաբերյալ, նաև մտադրությունների հուշագիր են ստորագրել էլեկտրոնային կնիքների կամ էլեկտրոնային փականների կիրառման վերաբերյալ: Անանյանը նշել է նաև, որ ֆիտոսանիտարակա լաբորատոր ծառայությունների վերազինման խնդիր է դրված: «ՊԵԿ ռազմավարական զարգացման պլանում մենք նախատեսել ենք նոր լաբորատորիաներ ստեղծել, կապիտալ ներդրումներ պետք է անել, լինելու են մաքսային և հարկային հսկողություն իրականացնելու համար, որոնք կարող է նաև ծառայություններ մատուցել պետական մյուս մարմիններին, եթե անհրաժեշտություն առաջանա»,-ասել է նա: Նոյեմբերի 11-ին «Սպայկա» ընկերությանը պատկանող մեքենան, որը բեռնված էր եղել ընդհանուր առմամբ 21 տոննա պանրով, Վերին Լարսի մաքսակետում 24 օր մնալուց հետո հետ էր վերադարձել Հայաստան, քանի որ մաքսատանն արգելել էին բեռը Ռուսաստանի Դաշնության տարածք ուղարկել: Բեռը հետ ուղարկելու պատճառն այն էր, որ մաքսատանը էլեկտրոնային փոստով ստացել էին փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն պանրի ծագման երկիրը նշված է եղել՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |