Մարուքյան․ Աբսուրդ է, որ Մակունցը նախարարից 3 անգամ պակաս է ստանում

Մարուքյան․ Աբսուրդ է, որ Մակունցը նախարարից 3 անգամ պակաս է ստանում

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը նկատել է, թե Հայաստանն ապրում է աբսուրդ մի շրջանում, երբ իշխող խմբակցության ղեկավարը ստանում է 460 հազար դրամ, իսկ իրենց նշանակած նախարարը՝ 1,5 մլն դրամ:

«Սա այն աբսուրդն է, որ օրենքի խախտումով քաղաքական համակարգի սանդղակն ուղղակի ոտնահարվել է: Սա լուրջ համակարգային խնդիր է, այսինքն՝ խորհրդարանին շրջանցելու արդյունքում սա է տեղի ունեցել»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատասխանելով հարցին, թե արդյոք բացի աշխատավարձից, վերջին ամիսներին պարգևավճար է ստացել, ասել է. «Այո, պարգևավճարներ եղել են»: Խմբակցության ղեկավարը չի կարողացել հստակ պատասխանել, թե որքան պարգևավճար է ստացել՝ նշելով, որ գրավոր կպատասխանի։

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, խմբակցության ղեկավարը նշել է, որ բյուջեով բոլոր պետական համակարգերում 30 տոկոսի չափով պարգևավճարներ նախատեսված են: «Մենք առաջարկում էինք, որ 30 տոկոսը ոչ թե պարգևավճար լինի, այլ այդ չափով բոլորի աշխատավարձը բարձրանա, որ որևէ ղեկավար ընտրություն չունենա՝ մեկին տա, մեկին՝ չտա»,- հավելել է Էդմոն Մարուքյանը:

Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը գրեթե կրկնակի բարձրացել են, ինչը մեծ աղմուկ առաջացրեվ հանրության շրջանում և տարբեր գնահատականների արժանացել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---