Քոչարյանի գործը վարող դատավորին հետևած և նկարահանած երիտասարդները ևս 1 ամիս կմնան կալանքի տակ

Քոչարյանի գործը վարող դատավորին հետևած և նկարահանած երիտասարդները ևս 1 ամիս կմնան կալանքի տակ

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպի գործով Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի խափանման միջոց կալանքը ևս 1 ամսով երկարաձգվել է: Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է Փաստաբան Վահե Եփրիկյանը՝ հավելելով, որ դատավորներ Գաբրիելյանն ու Բաղդասարյանն դրանով «արհամարհեցին արդարադատությունը»:

Սեպտեմբերի 27-ին Աննա Դանիբեկյանը ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել այն մասին, որ նույնը օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը, որը ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից, և նրա նկատմամբ հնչեցել է վիրավորական արտահայտություններ:

Սեպտեմբերի 29-ին դատարանը նրանց կալանավորելու որոշում էր կայացրել: Նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը: Նարեկ Մութաֆյանը, դիմելով Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, հարցրել էր՝ Դանիբեկյանը կա՞ «վնգստացող դատավորների ցանկում», տեսանյութը նկարահանել էր Սարգիս Օհանջանյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---