Թբիլիսիում ընդդիմության ցույցը ցրել են ջրցանով

Թբիլիսիում ընդդիմության ցույցը ցրել են ջրցանով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 26-ի գիշերը ոստիկանությունը ցրել է Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի մերձակայքում անցկացվող ընդդիմության ցույցը։

Reuters-ի հաղորդմամբ, ցույցը ցրվել է ջրցան մեքենաների կիրառմամբ։ Տեխնիկան կիրառվել է՝ անտեսելով ցուրտ եղանակը․ Վրաստանի մայրաքաղաքում օդի ջերմությունը նոյեմբերի 26ի առավոտյան 1 աստիճան է։

Ընդդիմության առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն հայտնել է բերման ենթարկված ակտիվիստների մասին, նրանց ստույգ թիվը, սակայն, հայտնի չէ։

Ցույցերը Թբիլիսիում ընթացում են նոյեմբերի 14-ից։ Ընդդիմությունը բողոքում է իշխող կոալիցիայի կողմից խոստումը դրժելու ու ամբողջությամբ համամասնական ընտրական համակարգին անցնելու հարցով քվեարկությունը տապալելու դեմ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---