Վրաստանում պատերազմի ժամանակ Ռուսաստանը չի օգտագործել Հայաստանի ռազմական կայանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ժխտել է մի շարք ԶԼՄ-ների հայտարարություններն այն մասին, որ այս տարվա օգոստոսին ՌԴ-ն օգտագործել է Հայաստանում տեղակայված իր ռազմական կայանը ռուսական ռազմական ինքնաթիռների` Վրաստանի տարածք թռչելու համար: Հայաստանի հակաօդային պաշտպանությունը ուշադիր հսկել է հանրապետության օդային տարածքը, եւ նման տեղեկատվությունը չի հաստատվում»,- ասել է Օհանյանը Թբիլիսիում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ:



Նա հայտնել է, որ հայ-ռուսական համաձայնությունների համապատասխանությամբ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմական կայանը կարող է օգտագործվել միայն նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանի վրա եւ միայն հայկական կողմի հետ համաձայնեցվելու դեպքում, գրում է Իզվեստիյա թերթը:



Օհանյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլիի հետ եւ քննարկել երկու երկրների համագործակցության հարցերը պաշտպանության ոլորտում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---