Դեկտեմբերին հրապարակվելու են ԵՄ հստակ ծրագրերը «Արեւելյան գործընկերության» շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին հրապարակվելու է ԵՄ որոշումը «Արեւելյան գործընկերության» շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ հստակ ծրագրերի մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության մամլո քարտուղար Անահիտ Ազատյանը: Նրա խոսքերով, երբ որոշումը հրապարակվի, Եվրահանձնաժողովի ներակայացուցչությունն ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացնի:



Մայիսի 26-ին Լեհաստանն ու Շվեդիան ԵՄ արտգործնախարարներին են ներկայացրել արեւելյան հարեւանների համար միասնական ֆորումի` «Արեւելյան գործընկերության» ստեղծման առաջարկը: Դրա մեջ մտնելու են ԵՄ 27 պետություն, ինչպես նաեւ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը:



Եվրոպական միության նախարարների խորհուրդը հունիսի 20-ին կայացած նիստի ժամանակ հավանություն է տվել ԵՄ, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ «Արեւելյան ֆորումի» ստեղծմանը եւ արեւելյան հարեւանների հետ տարածքային համագործակցության զարգացմանը, այդ թվում եւ երկկողմ մակարդակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---