Ալի Բաբաջան. Սպասվում է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի այցը Անկարա

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներում սպասվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Անկարա: Այդ մասին այսօր Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: «Մոտ ժամանակներում ես կմեկնեմ Ադրբեջան, իսկ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի այցը դեռեւս հարցականի տակ է»,- հաղորդել է Ալի Բաբաջանը եւ ավելացրել, որ դիվանագիտական կապերը Կովկասում կուժեղացվեն դեռեւս նախքան 2008թ. ավարտը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---