ՀՀ նախագահ. Գոհար և Գևորգ Վարդանյանները դեռ կենդանության օրոք դարձան լեգենդ

ՀՀ նախագահ. Գոհար և Գևորգ Վարդանյանները դեռ կենդանության օրոք դարձան լեգենդ

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա բարեկամներին և հարազատներին:

«Մենք կորցրինք ուժեղ, իմաստուն, հմայիչ, իսկապես մեծ մի կնոջ, որը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու ու ընտրած գործին անձնուրաց նվիրումի վառ օրինակ է: Ինչպես և Գևորգ Վարդանյանը, Գոհար Վարդանյանը Հայաստանի մեծ հայրենասեր էր և հատուկ վերաբերմունք ուներ հարազատ Գյումրիի նկատմամբ»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Նախագահը նշել է, որ ողջ աշխարհում հայտնի հետախույզ հայ ամուսիններ Գոհար և Գևորգ Վարդանյանները դեռ կենդանության օրոք դարձան լեգենդ՝ հավերժ մնալով համաշխարհային պատմության մեջ:

«Մշտապես կհիշենք այս յուրահատուկ զույգի, նրանց փառահեղ ու հերոսական կյանքի, բարի գործերի և ողջ աշխարհի խաղաղության գործում ունեցած մեծ ներդրման մասին»,- ասվում է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

Մոսկվայում 93 տարեկան հասակում մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը։Գոհար Վարդանյանն ամուսնու՝ Գևորգի հետ կարևորագույն դերակատարություն է ունեցել Թեհրանում 1943-ին հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարների հանդիպման անվտանգության ապահովման գործում։ Նրանց ջանքերի շնորհիվ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ մահափորձը։

Գոհար Վարդանյանի ամուսինը՝ Գևորգը, մահացել էր 2012 թվականին։

Ընթերցեք նաև.Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանն 90 տարեկան է

 Ամենաընթերցվողը բաժնում
---