Արամ Ա. Հեղափոխությունն արագ «շոգիանում է», երբ խոստումը հեռու է մնում իրականությունից

Արամ Ա. Հեղափոխությունն արագ «շոգիանում է», երբ խոստումը հեռու է մնում իրականությունից

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ «հեղափոխությունն արագ շոգիանում է, երբ խոստումը չունի որևէ հենարան»:

«Ու երբ խոստումը հեռու է մնում իրականությունից, խորը անջրպետ է առաջանում ժողովրդի և իշխանության միջև՝ առաջանում է մի կացություն, որը հղի է անկանխատեսելի վտանգներով»,-ասվում է կաթողիկոսի գրառման մեջ:

Կաթողիկոսը չի մատնանշել, թե որ հեղափոխության մասին է խոսքը։

Ավելի վաղ, անդրադառնալով Լիբանանում ծավալվող իրադարձություններին, Արամ Առաջինը գրել էր, որ այն, ինչ կատարվում է Լիբանանում, ազգային իշխանության վերականգնում է: «Կառավարման ցանկացած ձև, որը չի սատարում ժողովրդի իշխանությանը և միտված է մարդկանց պահանջներին ու ցանկություններին, վաղ թե ուշ անհետանում է»,-գրել էր նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---