Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորանշանակ անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորանշանակ անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորանշանակ անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել: Այս մասին Շաթիրյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ստեղծված անվստահության պայմաններում այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա պաշտոնավարումը:

«Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ»,-գրել է Շաթիրյանը:

Նա շնորհավորել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանին և շնորհակալություն հայտնել «Իմ քայլը» խմբակցությանն ու ԱԺ-ին:

Նոյեմբերի 19-ին փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ-ն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Թեկնածություններ էին առաջարկել «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և ՀՀ կառավարությունը: Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջարկել էր «Իմ քայլը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---