Բարեկամական այցով Հայաստան կայցելի ֆրանսիական «աջերի» կուսակցության առաջնորդ Ֆիլիպ դը Վիլյեն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին եռօրյա բարեկամական այցով Հայաստան կժամանի ֆրանսիական «Շարժում հանուն Ֆրանսիայի» («աջերի» կուսակցություն) կուսակցության առաջնորդ Ֆիլիպ դը Վիլյեն: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, այցի շրջանակներում Ֆիլիպ դը Վիլյեն կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում է նրա այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Խոր Վիրապ եւ Ամբերդի ամրոց: Ֆիլիպ դը Վիլյեն Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակից է եւ դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը` նաեւ կրոնական պատճառներից ելնելով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---