Թուրքիայի հայերը վրդովված են պաշտպանության նախարարի խոսքերով, որը փաստորեն արդարացրել է հայերի եւ հույների բռնագաղթը XX դարի սկզբում

PanARMENIAN.Net - «Ում դուր չի գալիս Թուրքիայի կառուցվածքը` «մեկ ազգ, մեկ դրոշ», կարող է մեկնել, ուր ցանկանա»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը` մեկնաբանելով երկրի պաշտպանության նախարար Վեջդի Գոնուլի հայտարարությունն այն մասին, որ XX դարի սկզբում Թուրքիան ստիպված է եղել արտաքսել հույներին ու հայերին` փաստորեն ճանաչելով բռնագաղթի ու ցեղասպանության փաստը:



Այդ կապակցությամ Ստամբուլի հայ համայնքը բաց նամակ է հղել վարչապետին, որտեղ ասվում է, որ պաշտպանության նախարարի հայտարարությունները հակասում են Թուրքիայի Սահմանադրությանը, ուր ասվում է, որ թուրք է համարվում Թուրքիայի քաղաքացին, անկախ նրա ազգային պատկանելությունից:



Նոյեմբերի 10-ին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 70-ամյակին նվիրված միջոցառմանը Բրյուսելում Վեջդի Գոնուլն հայտարարել է. «Ինչպե՞ս կարող էր Թուրքիան ազգային պետություն դառնալ, եթե Էգեյան ծովին մերձակա տարածքներում հույներն էին ապրում, իսկ հայերը բնակվում էին Թուրքիայի տարբեր շրջաններում»:



Հայ համայնքից բացի, որին վրդովվել են պաշտպանության նախարարի էթնիկ զտումներն արդարացնող խոսքերը, բողոք են հայտնել նաեւ Թուրքիայի մի շարք հասարակական եւ քաղաքական գործիչներ, հաղորդում է Turkish Press Review-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---