Պեսկով. Պուտինի և Փաշինյանի շփումը կառուցողական է, Քոչարյանի հետ հարաբերություններն ընկերական են

Պեսկով. Պուտինի և Փաշինյանի շփումը կառուցողական է, Քոչարյանի հետ հարաբերություններն ընկերական են

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շփումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառուցողական է: Այդ մասին Բիշքեկում ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Sputnik Արմենիան:

Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն: «Մի բան կարող եմ ասել, Երևան այցի ժամանակ Պուտինը հանդիպել է երկրորդ նախագահի տիկնոջը: Նրանք պահպանում են հարաբերությունները: Դուք գիտեք, որ Պուտինն ու երկրորդ նախագահը ընկերական հարաբերություններ ունեն»,-ասել է նա:

Պեսկովը չի մեկնաբանել Քոչարյանի կալանքը: Նա նշել է, որ իշխանափոխությունից հետո շատ ժամանակ է անցել և հայ-ռուսական հարաբերություններում առաջացած բացը լրացվել է: Ավելին, ըստ Պեսկովի, Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ: «Նրանք աշխատանքային, կառուցողական հարաբերություններ են կառուցել: Հարաբերությունները հիանալի զարգանում են, ինչպես և պետք է լինի մեր երկու երկրների միջև»,-ասել է Պեսկովը:

Անդրադառնալով Փաշինյանի 2020-ին կատարելիք պետական այցին Մոսկվա՝ Պեսկովն ասել է, որ այցը մշակվում է, սակայն ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Սակայն, նա հավելել է, որ այցը շատ արագ կարելի է կազմակերպել, այդ առումով խնդիր չկա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---