Ադրբեջանում որոշել են արձակել Միլի մեջլիսը

Ադրբեջանում որոշել են արձակել Միլի մեջլիսը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում որոշել են արձակել խորհրդարանը՝ Միլի մեջլիսը: Սենսացիոն որոշումն ընդունվել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության Քաղխորհրդի արտահերթ նիստում:

Ինչպես հայտնում է 1news.az-ն իր աղբյուրների վրա հղումով, արտահերթ նիստի մասին նախապես չէր հայտարարվել:

Իշխող կուսակցության խմբակցությունը մեծամասնություն ունի Միլի մեջլիսում:

Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին:

Ադրբեջանի Միլի մեջլիսում 125 պատգամավոր կա, որոնք ընտրվում են 5 տարով: Գործող խորհրդարանն ընտրվել է 2015-ի նոյեմբերի 1-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---