Վրաստանի վարչապետ. Ընդդիմությունը փորձում է արգելափակել ամբողջ պետությունը

Վրաստանի վարչապետ. Ընդդիմությունը փորձում է արգելափակել ամբողջ պետությունը

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ընդդիմությունը փորձում է արգելափակել ոչ թե առանձին գերատեսչություններ, այլ ամբողջ պետությունը, սակայն իշխանությունները դա թույլ չեն տա: Այդ մասին նա ասել է կառավարության նիստում:

Նա ապակառուցողական և պետության համար վնասակար է որակել ընդդիմության գործողությունները: Նա հավելել է, որ պետական գերատեսչությունները պետք է արդյունավետ աշխատեն, անկախ ամեն ինչից, գրում է «Sputnik Գրուզիան»:

Ըստ Գախարիայի, Վրաստանում ապահովված է խոսքի ազատությունը: Նա հավելել է, որ քաղաքական գործընթացները պետք է ընթանան խորհրդարանում, ԶԼՄ-ներում և նույնիսկ փողոցում, սակայն, ի վերջո, պետք է տրամաբանական ավարտ ունենան ընտրատեղամասերում:

Բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ 2 անգամ արգելափակվել են խորհրդարանի մուտքերը: Ցուցարարներին ցրելու համար կիրառվել են հատուկ նշանակության միջոցներ և ջրցան մեքենաներ: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 18-ի ցերեկն ու նոյեմբերի լույս 26-ի գիշերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---