«Ալեքս ընդ հոլդինգը» 3 բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» է նվիրել քաղաքապետարանին

«Ալեքս ընդ հոլդինգը» 3 բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ»  է նվիրել քաղաքապետարանին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնք գույք են նվիրաբերել քաղաքապետարանին և որոնց հետ կնքված են համապատասխան պայմանագրեր:

Ըստ ցանկի, նվիրատուների շարքում է նաև «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որի հետ պայմանագիր է կնքվել 3 բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» 43253-3010-69 որպես նվիրատվություն ստանալու վերաբերյալ:

Ավելի վաղ քաղաքապետարանը հերքել էր, որ մեքենաներ է նվեր ստացել գործարար Սամվել Ալեքսանյանից: Լրագրողների հարցին ի պատասխան, քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել էր, թե չի հիշում նվիրատուներին։

«Եվ այսպես, այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.

1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ

2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,

3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,

4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,

5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ», - գրել է Հակոբ Կարապետյանը։

«Ընդգծում եմ, մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես և այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո»,-ասվում է Հակոբ Կարապետյանի գրառման մեջ:

Ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը «Կամազներ» է նվիրել Երևանի քաղաքապետարանին, դրանց քանակը, սակայն, պարզ չէ: «Այն ուժը, որը յուրաքանչյուր նոր բեռնատարը նկարում և տարածում է, այսօր չի հայտնում՝ այդ մեքենաներն ումից են ստացվել և ինչի դիմաց։ Եթե ամիսներ շարունակ այս ինֆորմացիան պահել են, ես այստեղ խնդիր եմ տեսնում», - ասել էր բանախոսը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---