ՀՔԾ. Գևորգ Կոստանյանը հետախուզվում է, նրան կալանավորելու միջնորդություն կա

ՀՔԾ. Գևորգ Կոստանյանը հետախուզվում է, նրան կալանավորելու միջնորդություն կա

PanARMENIAN.Net - Նախկին գլխավոր դատախազ,ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ տեղեկացնելով, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նոյեմբերի 26-ին Կոստանյանը Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: ՀՔԾ-ն չի տեղեկացրել, թե Կոստանյանը ՀՀ Քրեական օրենսգքրի որ հոդվածներով է ներգրավվել որպես մեղադրյալ: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նեյեմբերի 27-ին հայտնել էր, որ Կոստանյանի մեղադրանքն առնչվում էնախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի նկարագրության հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---