10-30 դրամով EasyPay-ի հաճախորդները կյանքեր են փրկում՝ գումար նվիրաբերելով Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին

10-30 դրամով EasyPay-ի հաճախորդները կյանքեր են փրկում՝ գումար նվիրաբերելով Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին

PanARMENIAN.Net - 5 ամսվա ընթացքում EasyPay վճարահաշվարկային ընկերության տերմինալներով Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին է փոխանցվել ավելի քան 5.5 մլն դրամ՝ 25-ից բարձ տարիքային խմբում գտնվող հիվանդների բուժման համար: Այս մասին Պրոֆ․ Ռ․ Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հայտնեցին տնօրեն Սամվել Դանիելյանը և EasyPay ընկերության ֆինանսական վարչության ղեկավար, տնօրենի պաշտոնակատար Միքայել Գաբրիելյանը:

Դանիելյանի խոսքով՝ նմանատիպ նախաձեռնությունները ոչ միայն էապես նպաստում են հիվանդին, այլև փոխում Հանրապետության մթնոլորտը:

«Բարեգործությունն ունի իր վարակիչ հատկությունները: Մինչ այս չափահաս հիվանդների հարցը մնում էր օդից կախված, մանկական մնացած հիմադրամները, որ օժանդակում էին մինչև 25 տարեկանների բուժմանը, փակում էին նրանց ծախսերն ամբողջովին, իսկ 25-ից բարձրը տարիքի հիվանդները անորոշ վիճակում էին, քանի որ պետպատվերի սահմաններն էլ առանձգական չեն: EasyPay-ն իսկապես առաջին մեծ կազմակերպությունն էր, որ օգնության ձեռք մեկնեց»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ աշխարհում ընդունված կարգ է համարվում բարեգործությունը, որին գիտակցաբար մասնակցում են հազարավոր մարդիկ:

Դանիելյանի խոսքով՝ գումարը հատկապես կարևոր է ախտորոշման փուլում, ստուգողական կարգի անալիզների՝ արտերկիր ուղարկման համար:

EasyPay ընկերության տնօրենի պաշտոնակատար Միքայել Գաբրիելյանը նշեց, որ ամսական միջինում 1.5 մլն դրամ է հավաքագրվել և 10, 20, 30 դրամներով մոտ 60,000 վճարում է կատարվել:

«Այս պահի դրությամբ ավելի քան 5,5 մլն դրամ է փոխանցվել Արյունաբանական կենտրոնին, որը, ինչպես տեսանք, մեծ ազդեցություն և դեր ունի հիվանդանոցի կյանքում»,-ասաց Միքայել Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս պահին իրենց նպատակն է հաճախորդներին ծանուցել, որ կամավոր փոխանցված գումարները ժամանակին հասցվում են հասցեատերերին և իրենց նպատակին են ծառայում:

Կայացած հանդիպում-քննարկման ընթացքում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկներն ու EasyPay ընկերության ներկայացուցիչները քննարկեցին համատեղ նախաձեռնության կարևորությանն առնչվող հարցեր, հնարավորություն ունեցան մտքեր փոխանակել և նախանշել հետագա անելիքները:

Ամփոփելով հանդիպումը՝ EasyPay ընկերության բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Գոռ Չատյանը նշեց, որ 2020-ին նախատեսվում է ընկերության վճարային տերմինալները հասանելի դարձնել և ավելացնել նաև մարզային բնակավայրերում՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր բնակչի իր ներդրումն ունենալ բարեգործությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---