Բողոքի ցույցեր Իրաքում. Առնվազն 13 զոհ կա

Բողոքի ցույցեր Իրաքում. Առնվազն 13 զոհ կա

PanARMENIAN.Net - Իրաքի Էն Նասիրիա քաղաքում վերսկսված բողոքի ցույցերի առնվազն 13 մասնակից է սպանվել: Նոյեմբերի 28-ին անվտանգության ուժերը կրակ են բացել Եփրատի երկու կամուրջներին հավաքված ցուցարարների ուղղությամբ: Վիրավորվել է 70 մարդ:

Վերջին շաբաթների ընթացքում Իրաքի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ մասնակիցները պահանջում են աշխատանք, պայքար կոռուպցիայի և բյուրոկրատիայի դեմ, գրում է BBC-ին:

Մինչդեռ Իրաքի բանակը հայտարարել է հատուկ «ճգնաժամային ստորաբաժանումների» ստեղծման մասին, որոնք կպայքարեն անկարգությունների դեմ: Բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ արտակարգ կառավարում է ստեղծվել երկրում օրինականությունը վերականգնելու նպատակով:

Նոյեմբերի 27-ին ցուցարաները հրկիզել էին Նաջաֆում գտնվող Իրանի հյուպատոսությունը: Ցուցարարները մեղադրում էին Իրանին Իրաքի ներքին գործերին միջամտելու մեջ: Նրանք վանկարկում էին՝ «Իրան, ձեռքերդ հեռու Իրաքից»: Հյուպատոսության աշխատակիցները հասցրել էին փախչել: Իրանը դատապարտել է այդ հարձակումը:

Սա նոյեմբերին տեղի ունեցած արդեն 2-րդ հարձակումն է Իրաքում գործող Իրանի հյուպատոսությունների վրա: Նման հարձակում էր եղել նար Քերբելա քաղաքում:

Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին ստանձնել է պաշտոնը մեկ տարի առաջ՝ բարեփոխումներ խոստանալով, որոնք այդպես էլ չեն մեկնարկել: Իրաքի երիտասարդները հոկտեմբերից բողոքի ակցիաներ են սկսել: Բողոքի առաջին ալիքի ժամանակ 149 մարդ է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---