«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնում հանգանակվել է մոտ $10 մլն![]() 29 նոյեմբերի 2019 - 10:20 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 9.856.100 դոլար։ Մարաթոնն անցել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով: 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կիրականացվեն Արցախում և ՀՀ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։ 2018-ին հանգանակվել էր 11 մլն-ից մի փոքր ավելի գումար: Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում $12.5 մլն նվիրատվություն և նվիրատվության խոստում է արվել, իսկ 2016-ին՝ 15.5 մլն: Գործունեության 25 տարիների ընթացքում հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր $350 միլիոն դոլար արժողությամբ: ![]() ![]() Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |