Ալեքսիս Օհանյանն ու Սերժ Թանկյանն արձագանքել են Փաշինյանի՝ հանգանակության մարտահրավերին

Ալեքսիս Օհանյանն ու Սերժ Թանկյանն արձագանքել են Փաշինյանի՝ հանգանակության մարտահրավերին

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և hայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենկաատար Սերժ Թանկյանն արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայերին ուղղված ամենամսյա հանգանակությունների մարտահրավերին:

Օհանյանն այդ մասին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ դիմելով Փաշինյանին. «Պայմանավորվեցինք»:

Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է. «Այսպիսով ես ընդունում եմ Նիկոլ Փաշինյանի ամսական $ 23 նվիրաբերելու մարտահրավերը»:Թանկյանն իր հերթին մարտահրավեր է նետել Էրիկ Իսրայելյանին, Վահե Բերբերյանին և Անժելա Սարաֆյանին:

«Մենք կարող ենք ավելին անել ավելի շատ մարդկանց մասնակցության դեպքում»,-հավելել է նա:

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին տեղի ունեցած «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ մարտահրավեր է նետել համաշխարհային ճանաչում ունեցող հայերին՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին:

Վարչապետն ասել է, որ ամեն ամիս իր աշխատավարձից 10,000 դրամ է փոխանցելու հիմնադրամին՝ կոչ անելով վերոնշյալ անձանց ամսական 20 դոլար փոխանցել:Ըստ Փաշինյանի մտահղացման, դա կարող է անել յուրաքանչյուրը՝ 10, 000 դրամ փոխանցելով և մարտահրավեր նետելով ևս 3 անձի, մյուս 3-ը՝ ևս 3-ի և այդպես շարունակ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 9.856.100 դոլար։ Մարաթոնն անցել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով:

2018-ին հանգանակվել էր 11 մլն-ից մի փոքր ավելի գումար:«Հեռուստամարաթոն-2017»-ին հանգանակվել է 12 մլն 505 հզ 456 դոլար, իսկ 2016-ին՝ 15.5 մլն դոլար:

Գործունեության 25 տարիների ընթացքում հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր $350 միլիոն դոլար արժողությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---