«Բդեշխի բարդույթի» փոխարեն՝ «Հիսուսի բարդույթ». Փաշինյանը շնորհավորել է ՀՔԾ աշխատողի օրը

«Բդեշխի բարդույթի» փոխարեն՝ «Հիսուսի բարդույթ». Փաշինյանը շնորհավորել է ՀՔԾ աշխատողի օրը

PanARMENIAN.Net - 1 տարվա ընթացքում հատուկ քննչական ծառայությունում քննված գործերով պետությանը հասցված 7 անգամ ավելի շատ վնաս է վերականգնվել, քան ՀՔԾ գործունեության նախորդ 11 տարիներին: Այս մասին, «Ազատություն ռադիոկայանի» հաղորդմամբ, հայտնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ծառայության աշխատողին նվիրված նիստի ընթացքում: Միջոցառմանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա նշել է, որ այժմ ՀՔԾ-ում հսկայածավալ աշխատանք է կատարվում և դրանք շարունակական են լինելու:

Վարչապետը նշել է, որ իրենց քաղաքականության մեծագույն նպատակը պետական պաշտոնյայի ինքնազգացողությունը, ինքնաընկալումը փոխելն է:

«Հայաստանում պաշտոնյաները ձեռք են բերում «իշխանի և բդեշխի բարդույթ»՝ տիրողի բարդույթ: Մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի այս բարդույթը փոխակերպվի «Հիսուսի բարդույթով»: Նկատի ունեմ, որ յուրաքանչյուր պաշտոնյա հասկանա, որ ծառա է և տեր` միաժամանակ»,- ասել է Փաշինյանը՝ արձանագրելով, որ ՀՔԾ-ում քննվում են ռազմավարական գործեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---