ԲՀԿ-ն առաջարկում է 3-12 տարով ազատազրկում՝ զինծառայողին ինքասպանության հասցնելու համար

ԲՀԿ-ն առաջարկում է 3-12 տարով ազատազրկում՝ զինծառայողին ինքասպանության հասցնելու համար

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է զինծառայողին ինքասպանության հասցնելու համար քրեական պատասխանատվություն ենթարկել: Այս մասին, Aysor.am-ի հաղորդմամբ, ասել է խմբակցության պատգամավոր, նախագծի հիմնական զեկլուցող Նաիրա Զոհրաբյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Զոհրաբյանը նախագծով առաջարկվում է 3-12 տարի ազատազրկում նախատեսել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի բռնության, դաժան վերաբերմունքի կամ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով զինծառայողին դրդել ինքնասպանության:

«Ցավոք սրտի, բանակում թշնամու գնդակից այսօր շատ ավելի քիչ զինվոր է մահանում, քան բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով ինքնասպանություններ են տեղի ունենում», - ասել է նա:

Զոհրաբյանը նշել է, որ վերջին 1.5 տարվա ընթացքում զինծառայողների ինքնասպանությունների թվի վիճակագրությունը մխիթարիչ չէ:

«2018-ին բանակում ինքնասպանությունների ամենավատ թիվն ենք ունեցել՝ 11: Նախորդ տարի թիվը եղել է 10, նախանցած տարի՝ 9-ը, այս տարվա այս պահի դրությամբ 11 դեպք է գրանցվել: Այս վիճակագրությունը մեզ բերել է այն կաևոր եզրահանգման, որ նախաձեռնությունը կարևոր է», - ասել է նա:

Հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագիծը, այն ընդգրկվել է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---