Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են նախկին քաղաքապետին

Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են նախկին քաղաքապետին

PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները վարչական կարգով ձերբակալել են Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային, որը մասնակցում էր համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին անցկացվող հանրահավաքին:

Ոստիկաններն Ուգուլավային ձերբակալել են Ազգային գրադարանի մոտ, որը գտնվում է խորհրդարանի շենքից ոչ հեռու, գրում է ՏԱՍՍ-ը:

Հանրահավաքի մասնակիցները նոյեմբերի 29-ի առավոտյան հավաքվել էին օրենսդիր մարմնի դիմաց, սակայն ավելի ուշ տեղափոխվեցին Ազգային գրադարանի մոտ, որտեղ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին մասնակցում է միջոցառման: Ցուցարարները հրմշտոց են հրահրել, որի ժամանակ էլ ձերբակալվել է Ուգուլավան:

Ձերբակալվել են ևս մի քանի ընդդիմադիրներ՝ պատգամավորներ Գեորգի Կանդելակին և Լաշա Չխարտիշվիլին:

ՆԳՆ-ն դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---