Հրդեհ` Կադաստրի կոմիտեում. 250 աշխատակից տարհանվել է

Հրդեհ` Կադաստրի կոմիտեում. 250 աշխատակից տարհանվել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հաղորդում է Aysor.am-ը՝ հավելելով, որ տուժածներ չկան:

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Կոմունիկացիոն հորանում այրվել է 1 քմ աղբ, ջերմահարվել՝ 50 սմ էլեկտրական մալուխ և 1 դուռ: Փրկարարները տարահանել են 250 քաղաքացու:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---