Բրազիլիայի նախագահը Դի Կապրիոյին մեղադրել է Ամազոնի «անտառները հրկիզելու» մեջ

Բրազիլիայի նախագահը Դի Կապրիոյին մեղադրել է Ամազոնի «անտառները հրկիզելու» մեջ

PanARMENIAN.Net - Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն մեղադրել է հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյին այն ոչ կառավարական կազմակերպությունները ֆինանսավորելու մեջ, որոնք, ենթադրաբար, հրկիզում են Ամազոնի անտառները։

«Դի Կապրիոն ուժե՞ղ տղա է, չէ։ Փող տալ Ամազոնը հրկիզելու համար»,-ասել է պետության ղեկավարը, գրում է ՌԲԿ-ն AP-ի վրա հղումով։

Մինչդեռ, նման մեղադրանքներ առաջ քաշելով, Բրազիլիայի նախագահը ոչ մի ապացույց չի ներկայացրել։ «Լուսանկարում են, ուղարկում ֆոտոն ՈԿԿ, վերջինս այն տարածում է, հետո կապվում է Լեոնարդո դի Կապրիոյի հետ, որն էլ $500,000 է վճարում այդ կազմակերպությանը»,-մեջբերում է Բոլսոնարոյին Estadao թերթը։

Ինչպես նշում է պարբերականը, Բրազիլիայի նախագահի հայտարարությունը հնչել է Պարա նահանգում ոստիկանության գործողության ֆոնին, որի շրջանակում նոյեմբերի 26-ին 4 մարդ է ձերբակալվել, որոնք կապ ունե ՈԿԿ-ների հետ։ Նրանց կասկածում են անտառները միտումնավոր հրկիզելու մեջ՝ հետագայում բարեգործական կամ այլ կազմակերպություններից հրդեհի հետևանքների վերացման համար միջոցներ ստանալու նպատակով, սակայն 2 օր անց նրանց ազատ են արձակել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---