Դեկտեմբերի 3-ին տեղումները կդադարեն

Դեկտեմբերի 3-ին տեղումները կդադարեն

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում՝ նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---