Էրդողանը հայկական սփյուռքի դիրքորոշումն «էժանագին քաղաքական լոբբինգ» է անվանել

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կրկին առաջարկում է պաշտոնական Երեւանին բացել արխիվները 1915թ, իրադարձություններն ուսումնասիրելու համար: «Մեր առաջարկը դեռեւս ակտուալ է: Այդ հարցով պետք է պատմաբանները զբաղվեն: Մենք բացեցինք մեր արխիվները եւ Հայաստանը պետք է նույնը անի: Մենք նաեւ ուսումնասիրել ենք շուրջ 1 մլն փաստաթղթեր»,-հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Կոլումբիայի համալսարանում ընթացող խորհրդաժողովում:



Անդրադառնալով ԱՄՆ-ի նորընտիր նախագահի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցում` Թուրքիայի վարչապետը նշել է, որ Ամերիկայի հայ համայնքը անազնիվ քաղաքականություն է վարում: «Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ի վարչակազմը հաշվի կառնի Թուրքիայի ջանքերը: Սխալ է դատողություններ անել` հիմնվելով էժանագին քաղաքական լոբբինգի վրա»,-հայտարարել է Ռեջեփ Թաիփ Էրդողանը, հաղորդում է թուրքական Todays Zaman թերթը:



Դեռեւս 2005 թվականին Թուրքիայի վարչապետն առաջակեց Հայաստանի կառավարությանը պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման համար: Պաշտոնական Երեւանն իր հերթին հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության փաստը քննարկման առարկա լինել չի կարող:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---