Աբովյանում ադամանդի վերամշակման գործարան է բացվել

Աբովյանում ադամանդի վերամշակման գործարան է բացվել

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ադամանդի վերամշակման գործարան է բացվել: Նոր «Էյ Դի Էլ Դայմոնդս» գործարանի բացմանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նշել է, որ գործարանի շնորհիվ ստեղծվում է 700 աշխատատեղ:

Վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից պարզ է դառնում, որ գործարանի բացմանը մասնակցել են նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Փաշինյանն ու մյուս պաշտոնյաները շրջել են գործարանում և ծանոթացել հնարավորություններին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---