Սուքիասյանը մեղադրել է Սերժ Սարգսյանին իրենից գործարան խլելու մեջ 2 դեկտեմբերի 2019 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրել է իրենից գործարան խլելու մեջ: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, հայտարարարել է Սուքիասյանը: Գործարարի խոսքով՝ ինքը երբեք չի ասել, որ Սարգսյանի հետ լավ հարաբերություններ է ունեցել, այլ խոսել է բարիդրացիական հարաբերությունների մասին: «Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություն եմ ունեցել»,- ասել է Սուքիասյանը: Խաչատուր Սուքիասյանն ակնարկել է «Բջնի» գործարանը, որը 2008-ին հարկադիր աճուրդի հանվեց, ապա վաճառվեց գործարար, ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանին: Վերջինս հայտարարել էր, որ գնել է «Բջնին», որպեսզի մարդիկ գործազուրկ չմնան: Նշվում էր, որ Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրություն կար, քանի որ 2008-ին Սուքիասյան եղբայրներն աջակցություն էին հայտնել նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: 2016-ին այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել էր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա» մոլի բացմանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |