Թուրքիայի ԱԳՆ. 2009 թվականի սկզբին ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Չորս հարց կա, որոնք կարող են տարաձայնությունների պատճառ հանդիսանալ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ` Կիպրոսի հարցը, Իրաքի, Աֆղանստանի ու Հայոց ցեղասպանության հարցերը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News-ը, բազում թուրք դիվանագետներ համարում են, որ նույնիսկ վերջերս արձանագրված առաջխաղացումը հայ-թուրքական հարաբերություններում չի կարող խոչընդոտել Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Ամերիկայի հայկական սփյուռքի ջանքերին:



Հնարավոր է, որ 2009 թվականի սկզբին ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Սակայն մենք արդեն սկսել ենք աշխատել, թույլ չտալու համար դա: Մենք կապի մեջ ենք Օբամայի եւ Բայդենի խորհրդականների հետ, եւ մեզ համար պարզ է, թե որքան զգայուն է այդ հարցը»,-հաղորդել է Թուրքիայի ԱԳ նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ:



Միեւնույն ժամանակ, ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հետ: Զրուցակիցները, ամերիկա-իրանական հարաբերություններում Թուրքիայի հնարավոր միջնորդությունից բացի, քննարկել են նաեւ Հայոց ցեղասպանության հարցը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---