ՃՈ տեսուչը վարորդական իրավունքի համար 50,000 դրամ կաշառք է վերցրել (վիդեո) 2 դեկտեմբերի 2019 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական Հյուսիսային կենտրոնի Գյումրի ավագ տեսուչի ապօրինությունների վերաբերյալ։ Տվյալների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Գյումրիի մի բնակիչ Գյումրու մեկ այլ բնակչի միջնորդությամբ վարորդական իրավունքի տրամադրման համար նախատեսված գործնական քննությունը դրական ստանալու համար նոյեմբերի 24-ին որպես կաշառք փոխանցել է 50, 000 դրամ։ Գումարը փոխանցելուց հետո քաղաքացին մասնակցել է գործնական քննությանը, որն ընդունել է ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական Հյուսիսային կենտրոնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի ավագ տեսուչը։ Վերջինս, գործելով քննության եկած անձի օգտին, առանց նրա կողմից տրանսպորտային միջոց վարելու գործնական քննության սահմանված նորմատիվ վարժությունները կատարելու, քննությունը գնահատել է դրական, ինչի արդյունքում քաղաքացին ստացել է վարորդական իրավունքի վկայականը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Ծառայողական քննության ընթացքում ձեռք են բերվել կաշառք տալու և ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ փաստական տվյալներ և ՆԱՎ-ում նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |