«Հոֆենհայմը» խաղարկում է Ադամյանի մարզաշապիկը. Գրառումը հայերեն է արվել

«Հոֆենհայմը» խաղարկում է Ադամյանի մարզաշապիկը. Գրառումը հայերեն է արվել

PanARMENIAN.Net - Գերմանական «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբը հայերեն գրառում է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում՝ մրցույթ հայտարարելով հայաստանցի և Հայաստանից դուրս ապրող երկրպագուների համար:

Ակումբը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար և հայտնել, որ ակումբի հարձակվող և Հայաստանի հավաքականի անդամ Սարգիս Ադամյանըփոքրիկ նվեր է պատրաստել իրենց համար:

Օգտատերերը պետք է Ադամյանի լուսանկարով կիսվեն սոցցանցերում՝ մասնակցելու համար խաղարկությանը, որի մրցանակը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի մարզաշապիկն է նրա ինքնագրով:

Ադամյանը 3-ամյա պայմանագիր է կնքել Բունդեսլիգայի ակումբի հետ 2019-ի մայիսի 14-ին: Նա նաև Հայաստանի հավաքականի անդամ է: Ադամյանը կրկնակի գոլի հեղինակ է դարձել Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---