Լավրով. Կողմ եմ Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև շփումներին![]() 3 դեկտեմբերի 2019 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմ է «շփումներին Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև»: «Ես կողմ եմ շփումներին Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև»,-ասել է Լավրովը՝ մեկնաբանելով հայ և ադրբեջանցի լրագրողների վերջերս կայացած փոխադարձ այցերը: Ըստ Լավրովի, Ռուսաստանն այդ նախաձեռնության հեղինակներից մեկն է եղել: ՌԴ նախարարը հավելել է, որ ցանկացած որոշում պետք է կայացնեն այդ հողի վրա ապրող մարդիկ: «Ես կողմ եմ, որ շփումները համայնքների միջև վերականգնվեն: Արդյունքում միևնույն է Ղարաբաղի ամբողջ բնակչությունը պետք է որոշի, թե ինչպես է ապրելու»,-ասել է Լավրովը, հայտնում է Turan.az-ը: Նա հավելել է, որ ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կնպաստի հակամարտության կարգավորմանը: Նրա կարծիքով, կողմերը տրամադրված են փոխզիջման: Նա հավելել է, որ Մոսկվան արդյունք է ակնկալում Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում, այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ ռազմատեխնիկական գործակցությունն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտ է: Այդ մասին նա ասել է՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված Բաքվին զենք չվաճառելու վերաբերյալ հորդորին: Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցեր։ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ մասին:Հայտարարության մեջ ասվում է, որ այս նախաձեռնությունը, որը համաձայնեցվել է կողմերի հետ, անհրաժեշտ է դիտարկել որպես փորձնական քայլ՝ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: ![]() ![]() Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Նա նաև Ալիևին կոչ է արել համընդանուր համաներում կիրառել Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին» Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |