ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը առավել իրական է

PanARMENIAN.Net - ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը առավել իրական է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Բանը նրանում է, որ եւ նախագահ Բարակ Օբաման, եւ փոխնախագահ Ջո Բայդենը ակտիվ կերպով ներգրավված էին Կոնգրեսի հայանպաստ գործողությունների մեջ, ուստի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Օբամայի հայտարարությունը նորմալ երեւույթ է: Այդ որոշման ընդունման համար նախապայմանները ներկայումս շատ են: Ճիշտ է, չի կարելի ստույգ ասել, թե դա երբ տեղի կունենա. տարբեր ժամկետներ են առաջարկվում, հստակ` ապրիլ ամսին: Դեռեւս դժվար է ինչ-որ որոշակի բան ասել»,- ասել է Սաֆրաստյանը:



Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով, հնարավոր է, որ 2009թ. սկզբին ԱՄՆ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Բայց մենք արդեն սկսել ենք աշխատել դա կանխելու ուղղությամբ: Մենք կապի մեջ ենք գտնվում Օբամայի եւ Բայդենի խորհրդականների հետ, եւ մեզ համար պարզ է, թե որքան զգայուն է այդ հարցը»,- հաղորդել է Թուրքիայի ԱԳ բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացավ անհայտ մնալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---